Անցած շաբաթ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը հրահանգ է ուղարկել պետդեպարտամենտին, ֆինանսների նախարարությանը և Ազգային անվտանգության խորհրդին՝ պահանջելով «դադարեցնել գործունեությունն Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցում»։ Արդյունքում՝ իսլամական հանրապետության վրա «առավելագույն ճնշում» գործադրելու ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արշավը փաստացի կանգ է առել։               
 

Չկա աշխարհում ավելի մեծ պատիժ, քան՝ ամոթը

Չկա աշխարհում ավելի մեծ պատիժ, քան՝ ամոթը
07.03.2025 | 07:02

Մտքերը մաքրելն ամենադժվարն ա։ Էնքան դժվար ա, որ շատերը չեն էլ մտածում դրա մասին։ Պարզապես հույս ունեն, որ ոչ ոք երբեք չի իմանա։

Մտքերի դիմաց դուռ չես փակի, կողպեք չես դնի։ Հաստ պատի միջով էլ են անցնում ու գալիս կպնում են քեզ։ Կարելի ա վանել, բայց շատ աներես են, երբեք հեռու չեն գնում, պտտվում են շուրջդ, ու հենց մի քիչ զգոնությունդ թուլանում ա, էլի գալիս կպնում են քեզ։ Ու դու, վերջիվերջո, հանձնվում ես, որովհետև հնարավոր չի էդքան դիմանալ։

Դժոխքը ես միշտ պատկերացրել եմ որպես մի մեծ դահլիճ, որտեղ ամբողջ աշխարհի առաջ բարձրաձայն կարդում են քո ամենածածուկ մտքերը։ Ու դու հասկանում ես՝ չկա աշխարհում ավելի մեծ պատիժ, քան ամոթը՝ ամենակուլ, անապատացնող ամոթը, որին դու դատապարտված ես քո մտքերի համար։

Հենրիկ Պիպոյան

Դիտվել է՝ 10438

Մեկնաբանություններ